Տնտեսական

27.01.2022 10:47


Մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ․ «Ժողովուրդ»

Մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի սկսված գնաճը չի դադարել. թանկացել է ոչ միայն մթերքը, ծխախոտը, հագուստը: Այս գնաճի ֆոնին դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են որոշ դեղամիջոցներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 100 տոկոսով թանկացել է մեծ պահանջարկ ունեցող «Պարացետամոլ» դեղամիջոցը, որն օգտագործվում է ջերմությունն իջեցնելու համար: Որոշ դեղատներում այն վաճառվում է 130 դրամով: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում տևական ժամանակ է, ինչ շրջանառվում է H3N1 տիպի վիրուսը. հիվանդությունը սկսվում է հազով, մկանային ցավերով, կոկորդի չորությամբ և ջերմությամբ: Սա է պատճառը, որ դեղատներում «Պարացետամոլ»-ի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այս դեղամիջոցի նկատմամբ պահանջարկը զգալի ավելացել է:

Բացի այս, բարձրացել է նաև «Անալգին»-ի գինը՝ 70 դրամից դառնալով 110 դրամ: Մյուս կողմից՝ նկատենք՝ վիտամինային որոշ դեղերի գները փոփոխության չեն ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիների գերակշիռ մասը այլ երկրներից օնլայն պատվիրում են վիտամիններ ավելի էժան գնով և չեն գնում այն դեղատներից: Սա է պատճառը, որ դեղատներում ոչ միայն պակասել են վիտամինների սպառման ծավալները, այլև գները չեն փոփոխվել: Էլ չենք խոսում ջերմաչափի գնի մասին, որը հասել է 1500 դրամի, մինչդեռ նախկինում այն 400 դրամ էր»։

Այս խորագրի վերջին նյութերը