Լրահոս

27.01.2022 10:41


Ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջնակին

Ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց 48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջնակին

Երեկ՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1/1՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության դիմաց, Վանաձորի բնակիչ՝ 48-ամյա Գևորգ Տոնոյանը իր վարած ԳԱԶ 322132 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 16-ամյա Անի Ք-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան, ով սովորում է Վանաձորի թիվ 5 դպրոցում, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Սթափության աստիճանը պարզելու նպատակով։ Վարորդը եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը