Լրահոս

21.04.2009 15:36


Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ կոպտորեն խախտվում է Երևանի բնակիչների սահմանադրական իրավունքը

Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ կոպտորեն խախտվում է Երևանի բնակիչների սահմանադրական իրավունքը

Հայ ազգային կոնգրեսը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրություններին կարող են մասնակցել նաև հաշվառում չունեցող քաղաքացիները։

-ՀՀ ԿԸՀ-ի կողմից հաստատած սույն թվականի մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակացույցի 10-րդ կետի համաձայն՝ հաշվառում չունեցող քաղաքացիները կարող են մասնակցել նաև Երևանի ավագանու ընտրություններին։ Սույն մոտեցումը կոպտորեն խախտում է Երևանի բնակիչների սահմանադրական իրավունքը,- նշված է ՍԴ դիմում։

 

Այս խորագրի վերջին նյութերը