Քաղաքական

26.01.2022 15:37


Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

5 ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձավ նաև Արմեն Սարգսյանի հրաժարականին և ընդդիմության քայլերին այս համատեքստում:

«ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դշաինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում:

Փաշինյանն իր ասուլիսում ասում է, որ ինստիտուտների ներդաշնակեցման խնդիր ունեն և ինչպես բուհերը գրավեցին, այնպես էլ նախագահի պաշտոնում առաջադրելու են իրենց նեղ թիմից և այս պայմաններում Նախագահ Քոչարյանի առաջադրումը չէր կարող տեղ ունենալ: Իսկ այս մասով ինձ համար անհասկանալի տեքստ էր Արմեն Սարգսյանի հայտարարությունը, ինքը բողոքում է իր լիազորություններից, բայց ինքը ստորագրում է իր լիազորությունները կրճատող թղթի տակ, հետո մենք տեսանք «Հետք»-ի հրապարակումը, առհասարակ այս պատմությունը կարծում եմ դեռ շատ ջուր կքաշի»,-ասաց նա:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը