Գետաձիերը ծանոթներին ձայնով են ճանաչում։ Նոր աշխատանքի հեղինակները Մոզամբիկի արգելոցում հետազոտության ընթացքում հետևել են գետաձիերի խմբերին։
Գիտնականները գրանցելել են, թե ինչ ձայներ են բնորոշ գետաձիերի յուրաքանչյուր խմբին, այնուհետև նրանք ձայնագրությունը միացրել են մյուս գետաձիերի համար, որպեսզի տեսնեն, թե նրանք ինչպես կարձագանքեն իրենց խմբի անդամների ձայնին՝ համեմատած մեկ այլ խմբի հետ, որն ապրում էր նույն լճի մոտ կամ ավելի հեռու, գրում է HighTech-ը։
Հեղինակները ենթադրել են, որ գետաձիերը կապ են պահպանում խմբի ներսում և հարաբերություններ են ստեղծում մոտակայքում գտնվող խմբերի հետ:
Գետաձիերն արձակում են խռպոտ գվվոց, որը տարածվում է մինչև մեկ կիլոմետր։ Այսպիսով, գետաձիերը, որոնք ապրում են միևնույն ջրում, անընդհատ լսում են միմյանց ազդանշանները։
Փորձի արդյունքների համաձայն՝ գիտնականները պարզել են, որ գետաձիերը ակտիվորեն արձագանքում են ձայնագրություններին։ Կենդանիները աղմկել, մոտեցել են ձայնարկիչին ու կղանք են թափել։
Նշվում է, որ գետաձիերը բոլոր հնչյուններին նույն կերպ չեն արձագանքել՝ նրանք ամենաքիչ հետաքրքրություն ցուցաբերել են սեփական խմբերի ցեղակիցների ձայների հանդեպ՝ պարզապես ի պատասխան նմանատիպ ազդանշաններ արձակելով: Իսկ անծանոթ խմբերի ձայները բուռն արձագանք և նույնիսկ ագրեսիա են առաջացրել։
Գետաձիերը ծանոթներին ձայնով են ճանաչում

Աղբյուրը՝ news.am