Lamborghini-ն ծրագրում է իր առաջին ամբողջովին էլեկտրական մոդելն այս տասնամյակի վերջին թողարկել
Իտալական սուպերմեքենաների Lamborghini ապրանքանիշը ծրագրում է իր առաջին ամբողջովին էլեկտրական մոդելն այս տասնամյակի վերջին թողարկել, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Վինքելմանը, հայտնում է Reuters-ը։
Lamborghini-ի առաջին ամբողջովին էլեկտրական մոդելը կլինի չորս նստատեղով սպորտային կուպե (ամենագնաց), որը GT ավանդույթներով կպատրաստվի, ասել է մամուլի քարտուղարը՝ հաստատելով գլխավոր տնօրենի մեկնաբանությունները իտալական ANSA մամուլի գործակալությանը:
Վինքելմանը կրկնել է, որ Lamborghini-ն իր ամբողջ մոդելային շարքը, ներառյալ Huracan և Aventador սպորտային մեքենաները, ինչպես նաև Urus ամենագնացը, երկու-երեք տարի հետո հիբրիդային կդարձնի:
Սակայն այս ժամանակացույցում Lamborghini-ն հետ է մնում մրցակից Ferrari-ից, որն արդեն թողարկել է երեք հիբրիդային մոդելներ և խոստացել է մինչև 2025 թվականը մարտկոցով էլեկտրամոբիլ թողարկել:
Վինքելմանը ասել է, որ այս տարի վաճառքի ծավալները, ինչպես ակնկալվում է, նույնը կլինեն, ինչ նախորդ տարի, երբ ապրանքանիշը առաքել էր 8405 ավտոմեքենա և պատվերներն արդեն ծածկում են պլանավորված արտադրության զգալի մասը:

Աղբյուրը՝ news.am