Աշխարհ

26.01.2022 21:20


Tesla էլեկտրամոբիլների ընթացքի տարածությունը կավելացնեն

Tesla էլեկտրամոբիլների ընթացքի տարածությունը կավելացնեն

Tesla-ի էլեկտրական մեքենաները 2023 թվականին կստանան նոր մարտկոցներ՝ ավելացված պահուստային ընթացքով, հայտնում է Nikkei գործակալությունը։

Ինսայդերական զեկույցի համաձայն՝ 2023 թվականին Panasonic-ը կսկսի Tesla էլեկտրական մեքենաների համար նոր տեսակի մարտկոցների արտադրությունը։ Հատուկ մարտկոցների շնորհիվ մեքենաների ընթացքի տարածությունը կավելանա։ Համարվում է, որ առաջատար Tesla Model S մոդելները մեկ լիցքավորմամբ կանցնեն մինչև 750 կիլոմետր, այժմ այդ ցուցանիշը կազմում է 650 կիլոմետր:

Հաղորդվում է, որ 4680 մարտկոցի բջիջները մոտ երկու անգամ ավելի մեծ են, քան ներկայիս սերնդինը: Սա ապահովում է մարտկոցի հզորության հնգապատիկ աճ: Նշվում է նաև, որ նոր տեսակի մարտկոցների արտադրությունը 10-20 տոկոսով էժան է, ինչը կարող է հանգեցնել էլեկտրական մեքենաների ինքնարժեքի նվազման։

Աղբյուրները նշում են, որ Panasonic-ը Վակայամա պրեֆեկտուրայի իր գործարանում 80 միլիարդ իեն (մոտ 704 միլիոն դոլար) է ներդնում նոր սարքավորումների մեջ: Գործարանը բավարար հզորություն ունի՝ տարեկան 150 000 էլեկտրական մեքենա մարտկոցներով համալրելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը