Աշխարհ

25.01.2022 17:11


Առատ ձյունը կաթվածահար է արել Ստամբուլը, չվերթերը չեղարկվել են, կան զոհեր

Առատ ձյունը կաթվածահար է արել Ստամբուլը, չվերթերը չեղարկվել են, կան զոհեր

Ստամբուլում ձյան առատ տեղումները չեն դադարում արդեն մի քանի օր։ Վատ տեսանելիության պատճառով իշխանությունները փակել են նավերի շարժը Բոսֆորի երկայնքով։ Միջքաղաքային ավտոբուսների սպասարկումը դադարեցվել է. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

Ստամբուլի հյուսիսում ավտոբուսի երկու վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ Ստամբուլում տեղումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի, դրանց ինտենսիվությունը կնվազի մինչև ուրբաթ։ Քաղաքի բնակիչներին խնդրել են անհարկի չերթևեկել հանրային ճանապարհներով։

Նաև մի քանի ժամով փակվել են Անկարայի և Ստամբուլի միջև մայրուղին, ինչպես նաև դեպի Ստամբուլի օդանավակայան մուտքի ճանապարհները։

Քաղաքացիական ծառայողների աշխատանքային օրը կրճատվել է մի քանի ժամով։ Առաքիչների աշխատանքը երկանիվ մեքենաներով, մինչև հետագա ծանուցումը, դադարեցվել է։

Մեգապոլիսի երկու օդային նավահանգիստներում տասնյակ չվերթեր են չեղարկվել։ Ստամբուլի նոր օդանավակայանում ձյան ծանրությունից փլուզվել է տանիքը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը