2020 թվականի լոքդաունները նվազեցրել են կայծակների թիվը
Ամերիկայի երկրաֆիզիկական միության (ԱԵՄ) աշնանային հանդիպման ժամանակ ներկայացված ուսումնասիրությունը վերլուծել է մթնոլորտային գործոնները, որոնք կարող էին նպաստել կայծակի հարվածների 10-20%-ով կրճատմանը, գրում է HighTech-ը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկական օդերևութաբան Էրլ Ուիլյամսն ասել է, որ իր թիմը կայծակի քանակությունը չափելու համար երեք տարբեր մեթոդ է օգտագործել, և բոլոր երեք մեթոդները ցույց են տվել դրանց ակտիվության նվազում:
Հետազոտությունը կենտրոնացած է եղել աերոզոլի օպտիկական հաստության վրա (ԱՕՀ), որը չափում է մասնիկները, որոնք արտադրվում են հանածո վառելիքի այրման ժամանակ: Այդ մասնիկները կարող են արագացնել և բարելավել ջրային գոլորշիների հավաքումը և ամպերի ձևավորումը:
Ավելի շատ մասնիկներ կլանում են ավելի շատ խոնավություն՝ սահմանափակելով անձրևի քանակը և ստեղծելով փոքրիկ սառցե բյուրեղներ, որոնք բախվում են ամպի մեջ և կուտակում այն լիցքերը, որոնք սովորաբար կայծակներ են ստեղծում: Ուսումնասիրությունը 2020 թվականի մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում կայծակնային ակտիվության և աերոզոլի մակարդակները համեմատել է 2018-2021 թվականների նույն ժամանակահատվածի հետ:
ԱՕՀ-ը նշել է, որ կայծակի քանակի կրճատումը հիմնականում համապատասխանել է Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի նույն շրջաններում աերոզոլային մասնիկների նվազմանը:

Աղբյուրը՝ news.am