Հայտնի է դարձել խելացի ժամացույցների գլխավոր թերության մասին
Խելացի ժամացույցները կարող են սխալ հավաքել տվյալները ճարպակալության և մուգ մաշկի պատճառով, հայտնում է The Verge պարբերականը:
Լրագրողները որպես օրինակ նշել են Ֆլորիդայի միջազգային համալսարանի (ԱՄՆ) մասնագետների արդիական գիտական հետազոտությունը։ Դրանում գիտնականները եզրակացրել են, որ մուգ մաշկով և ճարպի բարձր մակարդակով մարդկանց մոտ խելացի ժամացույցները կարող են սխալ տեղեկություններ հավաքել. կրելի սարքերի այս թերությունը գլխավոր են անվանել:
Բժիշկները գաջեթների արտադրողներին խորհուրդ են տվել ավելի ճշգրիտ փորձարկել իրենց սարքերը դրանք վաճառքի հանելուց առաջ:
Հետազոտության հեղինակ, դոցենտ Ջեսիկա Ռամելլա-Ռոմանի խոսքով՝ խելացի ժամացույցները բավականին լավ են բավարարում գունատ մաշկ ունեցող և օրգանիզմում ճարպի նորմալ մակարդակով մարդկանց պահանջներին: Փորձն իրականացվել է շուկայում հայտնի Apple Watch 5, Fitbit Versa 2 և Polar M600 սարքերի միջոցով։ Բոլոր սարքերը հիմնված են ֆոտոպլետիզմոգրաֆիայի՝ սրտի բաբախյունի տվյալների հավաքման ոչ ինվազիվ մեթոդի վրա: Պարզվել է, որ մելանինով հարուստ մաշկը լույսն ավելի վատ է փոխանցում։ Նաև գեր մարդկանց մաշկն ավելի քիչ ջուր է պարունակում, ինչը խանգարում է արյան հոսքին։
Երկու դեպքում էլ սարքերի կողմից հավաքված տվյալները կարող են սխալ լինել: Մուգ մաշկի առկայության դեպքում սենսորի սխալը 10 տոկոս է կազմում, օրգանիզմում ճարպի ավելացման դեպքում այն հասնում էր 60 տոկոսի:
«ՄԶԻ-ի մակարդակի ավելացման և մաշկի երանգի մգեցմանը զուգահեռ ազդանշանը նվազում էր»,-ասել է Ռամելլա-Ռոմանը: Մասնագետի խոսքով՝ ֆիթնես գաջեթներ արտադրողները պետք է իրենց սարքերը փորձարկեն մաշկի մուգ գույն ունեցող մարդկանց օգնությամբ, ինչպես նաև ծրագրում ճարպակալում ունեցողների ներառեն:

Աղբյուրը՝