Աշխարհ

25.01.2022 19:12


Նիդեռլանդների հակամենաշնորհային մարմինը 5 միլիոն եվրոյի տուգանել է Apple-ին

Նիդեռլանդների հակամենաշնորհային մարմինը 5 միլիոն եվրոյի տուգանել է Apple-ին

Նիդեռլանդների հակամենաշնորհային մարմինը 5 միլիոն եվրոյի տուգանել է Apple-ին՝ իր հավելվածների խանութի բացման հրամանը չկատարելու համար, որպեսզի թույլ տա Նիդեռլանդներում ծանոթությունների հավելվածների մատակարարներին վճարման այլընտրանքային եղանակներ օգտագործել:

Apple-ը հունվարի 15-ին հայտարարել է, որ կատարել է Սպառողների և շուկայի հարցերով վարչության (ՍՇՎ) դեկտեմբերի հրամանը, սակայն կարգավորող մարմինը հայտնել է, որ Apple-ը չի կատարել:

«Apple-ը չի կարողացել բավարարել պահանջները մի քանի կետերով»,-ասվում է ՍՇՎ-ի հայտարարության մեջ:

«Դրանցից ամենակարևորն այն է, որ Apple-ը չի կարողացել հարմարեցնել իր պայմանները, ինչի հետևանքով ծանոթությունների հավելվածների մատակարարները դեռևս չեն կարողանում օգտվել վճարային այլ համակարգերից: Այս պահի դրությամբ ծանոթությունների հավելվածների մատակարարները կարող են պարզապես արտահայտել իրենց «հետաքրքրությունը»:

ՍՇՎ-ն հայտնել է, որ ընկերությանը տեղեկացրել է իր որոշման մասին, և ընկերությունը կենթարկվի շաբաթական 5-ից մինչև 50 միլիոն եվրո տուգանքի, քանի դեռ չի կատարել պահանջները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը