Աշխարհ

24.01.2022 21:20


Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է 351 միլիոն մարդ

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է 351 միլիոն մարդ

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 351 069 733: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 596 հազար 593 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 70 699 416 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 866 540-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 39 257 080-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 489 428 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 24 054 405 հիվանդացած, նրանցից մահացել է 623 370 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 720,3:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2662, Հնդկաստանում՝ 350, Բրազիլիայում՝ 2899 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը