Աշխարհ

24.01.2022 19:45


Գաճաճ գալակտիկայում հայտնաբերվել է սև անցք, որից նոր աստղեր են ի հայտ գալիս

Գաճաճ գալակտիկայում հայտնաբերվել է սև անցք, որից նոր աստղեր են ի հայտ գալիս

Ինչպես պարզվել է, սև անցքերը ոչ միայն քայքաիիչ ուժ են, որն ունակ է ոչնչացնել ամբողջական աստղերը, այլ նաև ստեղծում են պայմաններ դրանց ի հայտ գալու համար: Այդ գործընթացը գաճաճ գալակտիկաներից մեկում վերջերս հաջողվել է դիտարկել Մոնտանա նահանգի համալսարանից գիտնականների կողմից, գրում է 3dnews.ru-ը:

Գալակտիկաների մեծամասնության կենտրոնում գտնվում են գերծավալուն սև անցքեր, որոնց զանգվածը միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր անգամ գերազանցում է Արևի զանգվածը: Այսպես, Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում գտնվում է Աղեղնավոր Ա* սև անցքը, որի զանգվածը կազմում է Արևի զանգվածի 4,5 միլիոնը: Ավելի վաղ գիտնականները տեսել են, թե ինչպես են այդպիսի օբյեկտները ոչնչացնում աստղերին: Այժմ հայտնաբերվել է գերծավալուն սև անցք, որը գեներացնում է հզոր արտանետումներ, որոնք սնուցում են նյութի խիտ կուտակումները, որոնցում աստղերն ի հայտ են գալիս: Առաջին այդպիսի գործընացը գրանցվել է գաճաճ գալակտիկայում:

Գաճաճ գալակտիկաները նման են երիտասարդ գալակտիկաներին, որոնք սկսել են ի հայտ գալ Տիեզերքի առաջանալուց հետո, ուստի գերծավալուն սև անցքերի ուսումնասիրումը դրանց կենտրոնում կարող է պատասխանել աշխարհաստեղծման վաղ փուլերում աստղերի ձևավորման մասին որոշ հարցերին: Մոնտանայից գիտնականների ուսումնասիրման օբյեկտ է դարձել Henize 2-10 գալակտիկան, որը տեղակայված է Երկրից շուրջ 34 միլիոն լուսային տարի հեռավորության վրա. այն դիտարկվում է Փիքսիդ հարավային համաստեղությունում: Վերջին գնահատմամբ՝ դրա զանգվածը շուրջ 10 միլիարդ անգամ գերազանցում է Արևի զանգվածին, իսկ, օրինակ, Ծիր Կաթինը՝ 1,5 տրիլիոն անգամ: Տասը տարի առաջ հետազոտության հեղինակներից մեկը՝ Էմի Ռեյնսը հայտնաբերել էր Henize 2-10-ում ռադիոհաճախականության և ռենտգենային ճառագայթման աղբյուր և ենթադրել, որ գաճաճ գալակտիկայի միջուկն է Արևի շուրջ 3 միլիոն զանգված ունեցող սև անցքը:

Հետազոտության նոր փուլի ընթացքում գիտանականները որոշել էին ուսումնասիրել գալակտիկայի միջուկի գազային ճյուղը, որի երկարությունը կազմում է 490 լուսային տարի. ունենալով էլեկտրական լիցքեր՝ իոնացված գազը շարժվում է 1,8 միլիոն կմ/ժ արագությամբ: Այդ շրջանում գիտնականները հայտնաբերել են երիտասարդ աստղերի կուտակում շուրջ 4 միլիոն տարեկան: Հետազոտության եզակիությունը, ըստ հեղինակների, կայանում է նրանում, որ սև անցքով արագացված աստղերի ձևավորումը մինչ այժմ դիտարկվում էր առավել խոշոր գալակտիկաներում: Գիտնականները հայտարարել են, որ կցանկանային հետազոտել համանման գործընթացներով մյուս գաճաճ գալակտիկաները նույնպես, սակայն դա բավականին բարդ է փոքրաթիվ և բարդ դիտարկումների պատճառով: Իրավիճակը կարող է բարելավվել «Ջեյմս Ուեբ» նոր հեռադիտակի լիարժեք շահագործմամբ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը