iPhone 13 շարքի սմարթֆոնների օգտատերերը պատմել են հանկարծակի վարդագույն դարձած էկրանների մասին, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով MyDrivers չինական պարբերականին:
Լրագրողները, որոնք ուշադրություն են դարձրել խնդրին, նկատել են, որ վարդագույն երանգավորում ստացած էկրանների մասին բողոքներ են հնչում ամբողջ երկրի օգտատերերից: Հաղորդագրությունների համաձայն՝ թերությունը հայտնաբերվել է iPhone 13 շարքի դեվայսներում: Օգտատերերը պատմում են, որ վարդագույն երանգը դիսփլեյներին հայտնվել է հանկարծակի, անսարքությունը հնարավոր չէ շտկել թարմացնելով ծրագրային ապահովումը կամ նորից միացնելով հեռախոսը:
«Իմ հեռախոսը սկսել եմ օգտագործել տասն օր առաջ. չեն եղել ո՛չ հարվածներ գետնին, ո՛չ ջրի ներթափանցում»,-նկատել է iPhone 13 Pro Max-ի սեփականատերերից մեկը: Խնդրի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են դեռևս 2021 թվականի աշնանը: «Ես Ռուսաստանից եմ: Փոխանցել եմ իմ սմարթֆոնը սերվիս կենտրոն, և նրանք հաստատել են անսարքությունը»,-նոյեմբերին գրել է վնասված սարքի օգտատերը՝ Dpigar կեղծանվամբ:
Չինաստանից Apple-ի որոշ օգտատերերի խոսքով՝ ընկերության մասնագետները նկատել են, որ խնդիրը չի կրում ապարատային բնույթ, և խորհուրդ են տվել նորովի թարմացնել գաջեթը: Ընդ որում՝ սերվիս կենտրոն դիմելու դեպքում Apple-ը փոխարինել է խնդրահարույց սմարթֆոնը:
iPhone 13-ում թերություն է հայտնաբերվել

Աղբյուրը՝ news.am