Քաղաքական

24.01.2022 17:12


ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր

ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր

«Փաստինֆո»-ն ահազանգեր է ստացել, որ ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել՝ որպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր։ Ընդ որում՝ գումարը հավաքել են նաև այն աշխատակիցներից, որոնք անգամ հրավիրված չեն եղել Սուրեն Պապիկյանի հարսանիքին։ «Փաստինֆո»-ն փորձել է տեղեկությունը ճշտել ՊՆ-ի իրավասու անձանցից, սակայն մեկնաբանություն ստանալ այդպես էլ չի հաջողվել։

Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 22-ին կայացել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և վերջինիս նախկին մամուլի քարտուղարի հարսանյաց արարողությունը, որին մասնակցել են գործող իշխանության ներկայացուցիչները։ Համացանցում տարածվել են տեսանյութերը, համաձայն որի՝ հարսանիքը բավականին ճոխ է եղել, ավելին, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ արձանագրել են կոռուպցիոն ռիսկերի վտանգի մասին։

«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է Պապիկյանի հայտարարագրերը։ Արդյունքում պարզվել է, որ պետական ապարատում իր պաշտոնավարման ժամանակ Սուրեն Պապիկյանին հաջողվել է կտրուկ բարելավել նյութական կարողությունները։

Այսպես՝ 2018թ հուլիսի 8-ին ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում նա հայտարարագրել էր մեկ հողամաս, մեկ մեքենա՝ «NISSAN TEANA 2.3» մակնիշի, 1.300.000.00 ՀՀ դրամ և 1.400.00 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ։

2021թ պատկերն արդեն այլ էր, մասնավորապես, 2021թ տարվա սկզբում բանկային հաշիվների մնացորդները կազմել է 12.996.208.00 ՀՀ դրամ, տարվա վերջում առկա դրամական միջոցները կազմել են 8.368.988.00 ՀՀ դրամ, 4.901.00 ԱՄՆ դոլար, 4.432 Եվրո։ Ավելին, նա հայտարարագրել է նաև երեք հողամաս Լոռիում ու բնակարան՝ Արաբկիրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը