ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Արմեն Սարգսյանըթռավ։ Զուտ ձևականորեն դա ներկայացվում է որպես հրաժարականի դիմում, բայց իրականում՝ թռնոցի էր։ Թռնոցի էլիտար խոպանչիությունից։ Արմենն օգտվում էր ՀՀ բյուջեից ու զրո օգուտ տալիս բյուջեին ու մեր երկրին։ Ավելի ձրիակեր պաշտոնյա դժվար է Հայաստանում գտնելը։
Արմեն Սարգսյանն այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից էր, ով մեկ օր անգամ ՀՀ քաղաքացի չի եղել, երբ պաշտոն չի ունեցել։ Նա մի նախագահ էր, որի ընտանիքի մի մասն այդպես էլ ՀՀ քաղաքացի չդարձավ։
Արմենը դալալի հոգեբանությամբ էր նախագահ աշխատում։ Ինքը առնող-ծախող էր։ Եթե ՀՀ–ին լավ գին տային, կծախեր։ Ու դժվար է ասել, թե արդյոք չե՞ն տվել այդ գինը․․․
Թռնելն Արմենի ոճի մեջ է։ Մի անգամ նա արդեն թռել էր 1997–ին։ Նրան 1996–ի նախագահական կեղծված ու խայտառակ ընտրություններից հետո Լևոն Տեր–Պետրոսյանը ՀՀ վարչապետ էր նշանակել։ Արմենը Լոնդոնից եկավ, անիմաստ ժպիտը դեմքին սկսեց վարչապետ խաղալ։ Հետո փախավ Լոնդոն ու այնտեղից հրաժարական տվեց։ Թե բա հիվանդ եմ, փորիկս ցավում է։
Հիմա նույն բանն է տեղի ունեցել (հրաժարականի պատճառների մեջ կրկին ակնարկվում է «ցավող փորիկը»)։ Նա Լոնդոնից գրել է, թե բա սահմանադրական լիազորություններս չեն հերիքում, որ կարգին նախագահ աշխատեմ, թե բա ընտանիքիս անդամներին են վիրավորում, թե բա սիրտս ցավում է, բայց ձեռքս չի հասնում, ֆլան, ֆստան․․․
Իրականությունն այն է, որ Արմեն Սարգսյանը պարզապես թռնում է՝ հերթական անգամ խաղալով Նիկոլի օգտին։ Իր թռնելով Արմենն արագացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը։
Արմեն Սարգսյանը Նիկոլի հետ հավասարապես պատասխանատու է մեր երկրում 2018–ի մայիսից հետո տեղի ունեցածի համար։ Նիկոլական ապօրինությունների ժամանակ Արմեն Սարգսյանը կա՛մ լուռ է եղել, կա՛մ աջակցել է նրան, կա՛մ իրեն ռետինե խողովակի տեղ դնելով չի խոչընդոտել ապօրինությանը, թեև սահմանադրորեն կարող էր, կա՛մ համատեղ մոլորեցրել է հանրությանը։
Արմեն Սարգսյանը պատասխանատու է 44–օրյա պատերազմի սկսման, դրա արդյունքների համար։ Նա պատասխանատու է Հայաստանի ու Արցախի թուլացման համար։ Նա շատ լավ գիտի այդ մասին, դրա համար էլ թռավ՝ չխոստանալով վերադառնալ։
Դե իսկ Արմեն Սարգսյանին նախագահ նշանակածները պետք է քաղաքականապես ապաշխարեն։ Ոմանք դա արել են, ոմանք՝ դեռ ոչ։
Նա թռավ, բայց չխոստացավ վերադառնալ
ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Արմեն Սարգսյանը թռավ։ Զուտ ձևականորեն դա ներկայացվում է որպես հրաժարականի դիմում, բայց իրականում՝ թռնոցի էր։ Թռնոցի էլիտար խոպանչիությունից։ Արմենն օգտվում էր ՀՀ բյուջեից ու զրո օգուտ տալիս բյուջեին ու մեր երկրին։ Ավելի ձրիակեր պաշտոնյա դժվար է Հայաստանում գտնելը։

Հայկ Ուսունց