3-րդ հարկից ցած ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Երևանում հունվարի 21-ին, 3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։
«Աղջկա մոտ դրական դինամիկա չի նկատվում։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք»,-նշեցին հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:
Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է։