Լրահոս

24.01.2022 11:34


Կորոնավիրուսով վարակվելու 688 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Կորոնավիրուսով վարակվելու 688 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 352 399-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով որևէ քաղաքացի չի մահացել, մահացածների թիվը 8028 է:

Մեկ օրում չի գրանցվել նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան որևէ դեպք: Հունվարի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1523, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9551-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 176 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 394, փաստացի բուժվողներինը՝ 8028: Մեկ օրում արվել է 3924 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 679 525 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը