Աշխարհ

23.01.2022 15:32


Նոր Զելանդիայի վարչապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է իր հարսանիքը

Նոր Զելանդիայի վարչապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է իր հարսանիքը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է հաղորդավար Կլարկ Հեյֆորդի հետ իր հարսանիքը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հարսանիքի չեղարկման պատճառը կորոնավիրոսով պայմանավորված սահմանափակումներն են։ Մասնավորապես, երկրում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածության զգալի աճի հետ կապված հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։

Ինչպես հայտնել Է Արդերնը, ծննդյան տոներին, հարսանիքներին կամ ցանկացած այլ միջոցառումներին կթույլատրվի ոչ ավելի, քան հարյուր մարդու մասնակցություն, իսկ պատվաստման մասին հավաստագրի բացակայության դեպքում կմասնակցի ընդամենը 25 մարդ:

«Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ հարսանիքը չի կայանա, և ես պարզապես միանում եմ այն բազմաթիվ նորզելանդացիներին, որոնք նման փորձ են ունեցել համավարակի պատճառով: Ես շատ ցավում եմ, սակայն մենք հասկանում ենք, որ դա անում ենք միմյանց համար»,-ասել է կառավարության ղեկավարը:

Արդերն ու Հեյֆորդը ունեն երեք տարեկան դուստր։ Նրանց հարսանեկան արարողությունը անորոշ ժամանակով հետաձգվել է: Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը