Աշխարհ

23.01.2022 12:09


Էրդողանը ցանկանում է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել

Էրդողանը ցանկանում է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է «3 + 3» ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Նախատեսվում է քննարկել թուրք-իրանական փոխհարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

Ավելի վաղ Էրդողանը ցանկություն էր հայտնել Թուրքիայում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

Հիշեցնենք՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին` Ռուսաստանի (Ռուդենկո), Հայաստանի (Գևորգյան), Ադրբեջանի (Խալաֆով), Թուրքիայի (Օնալ) արտաքին գործերի նախարարների տեղակալների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Հագիգիանի համանախագահությամբ: Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը