Լրահոս

23.01.2022 11:51


5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 814 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 814 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 814 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 351 711-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9551-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 109 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 218, փաստացի բուժվողներինը՝ 7942: Մեկ օրում արվել է 5121 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 2 674 913 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը