Ողբերգական դեպք՝ Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել
Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստցվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձախ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքով։
Ոստիկանները պարզել են՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել է որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։
Հայրն ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, խոհանոցային դանակն էլ քննիչն առգրավել է։