Աշխարհ

22.01.2022 19:15


Կլիմայական ճգնաժամը հանգեցրել է Անտարկտիկայում պինգվինների խմբերի թվի աճին

Կլիմայական ճգնաժամը հանգեցրել է Անտարկտիկայում պինգվինների խմբերի թվի աճին

Անտարկտիկայում հայտնաբերվել են ավելի մեծաթիվ պինգվիններ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, որը կապված է կլիմայական ճգնաժամի հետ, ստիպում է թռչուններին տեղափոխվել ավելի հեռու՝ դեպի հարավ, գրում է Independent-ը:

Հետազոտողները հայտնաբերել են գենտու-պինգվիններին Անդերսոն կղզում՝ Անտարկտիկական թերակղզու արևելյան մասում:

Դա գենտու-պինգվինների «ամենահարավային» ռեկորդներից մեկն է տարածաշրջանում, որտեղ մինչև վերջերս չափազանց ցուրտ էր ճտեր ունենալու համար:

Ավելի վաղ հարավում հայտնաբերվել էր գենտու-պինգվինների միայն մեկ բույն: Վերջերս տեղի ունեցած հետախուզության ժամանակ գիտնականները հայտնաբերել են 75 գենտու ճտեր Անդերսոն կղզու վրա:

Գլոբալ տաքացման ուժգնացումը, որը հիմնականում պայմանավորված է արդյունահանվող վառելիքի անդադար այրմամբ, հանգեցնում է անդառնալի փոփոխությունների բևեռային շրջաններում՝ ներառյալ սառցակտորների և սառցե վահանների արագ կրճատումը:

2020 թվականի փետրվարին Անտարկտիկայում գրանցվել է նոր ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ 18,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Անտարկտիկական թերակղզին դասվում է Երկրում առավել արագ տաքացվող շրջաններին՝ տաքանալով վերջին 50 տարիներին 3 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի, հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության քարտուղար Փեթերի Թալասը:

Պինգվինները կարող են նախազգուշացնել Անտարկտիկայի էկոհամակարգի ընդհանուր վիճակի մասին: Օրինակ՝ հայտնաբերվել է, որ շինսթրափ պինգվինների խմբերը Էլեֆանթ կղզում կրճատվել է վերջին 50 տարվա ընթացքում, ընդ որում՝ դրանցից մի քանիսը 77 տոկոսով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը