Քաղաքական

18.07.2011 20:38


ՀԱԿ–ը իշխանությունների հետ գյալաջի չի՞ անում

ՀԱԿ–ը իշխանությունների հետ գյալաջի չի՞ անում

ՀԱԿ–իշխանություն երկխոսության առաջին արարի ավարտից հետո ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, թե իրենց պատվիրակությունն առաջարկել էր, որ երկխոսությունը ցուցադրվեր ուղիղ եթերով, սակայն դա որպես նախապայման չի եղել։ Երբ հարց է հնչել, թե չէ՞ որ մարդկանց մի մասը պահանջում է, որ ուղիղ հեռարձակումը որպես նախապայման դիվի՝ նա ասել է, թե հիմա  շանս կա որպեսզի արտահերթ ընրությունների  անցկացման համար երկխոսություն ձևավորվի և իրենք չեն ուզում բաց թողնել այդ շանսը նման նախապայմանով։ Հարցին, թե շա՞տ բան ՀԱԿ–ը չի անտեսում երկխոսության գնալու  համար՝ Լևոն Զուրաբյանն ասել է, թե ո՛չ՝ չի կարծում։

ՀԱԿ–ն իր վերջին հայտարարության մեջ նշել էր, թե Հանրային խորհրդի նիստերի  դահլիճում երկխոսություն անցկացնելը  հարմար վայր չէ և այսօր էլ ՀԱԿ համակարգողը պնդել է, թե որպես հանդիպման վայր  կարող էր  ընտրվել ասենք «Մարիոթ» հյուրանոցը, իսկ Հանրային խորհրդի  փոքր  դահլիճը նետրալ  վայր չէր կարող դիտվել, քանի որ   ըստ Լևոն Զուրաբյանի՝ իրենք մտածում էին, թե այստեղ երկխոսության իմիտացիա է լինելու։ «7օր»–ի հարցին, թե «Օջախ» ռեստորանը նետրալ վայր համարո՞ւմ է՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե այդ հարցերով պետք է դիմել Գալուստ Սահակյանին։

ՀԱԿ–ն իր վերջին հայտարարության մեջ նաև նշել էր, թե սպասվող բանակցություններն իրենց պատկերացրած  ձևաչափով չէ և իրենք արտահերթ ընտրությունների վերաբերյալ  միայն գործադիր իշխանության հետ կերկխոսեն։ «7օր»–ի այն հարցին, թե ի՞նչ են հասկանում գործադիր  իշխանություն ասելով և ովքե՞ր  պետք է լինեն պատվիրակության մեջ, որ ՀԱԿ–ը կարողանա արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցություններ  անցկացնի՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է.

–Դա պետք լինի գործող նախագահը, պետք է լինեն իշխանության այն ներկայացուցիչները, որոնց համաձայնությունն անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Մեր կարծիքով «դե ֆակտո» այդ հարցերը լուծում է Սերժ Սարգսյանը։ Մենք պնդում ենք, որ պատվիրակությունը պետք է ունենա լիազորություններ Սերժ  Սարգսյանի կողմից։

«7օր»–ի հարցին, թե դուք ասում էիք, որ  իշխանությունն ուզում է, որ գյալաջիի գնաք, բայց դուք չեք գնա, բայց չե՞ք կարծում, որ հիմա իրականում նման բանով եք զբաղված՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե չի կարծում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը