Լրահոս

21.04.2009 15:37


«Իրավապահ մարմինները ճիշտ չեն գնահատում իրավիճակը»,– ասում է Հովսեփ Խուրշուդյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները փորձել են խոչընդոտել «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստների երթը դեպի ԱՄՆ դեսպանատուն, սակայն ավելի ուշ թույլ են տվել, որպեսզի երթն իրականանա։

-Ժամանակավոր խոչընդոտ է ստեղծվել, որովհետև հետո երթը շարունակվել է։ Ոստիկանության անիմաստ և անհեթեթ գործողությունները հերթական անգամ փաստում են, որ մեր իրավապահ մարմինները չեն գտնվում ադեկվատ իրավիճակում և ճիշտ չեն գնահատում այն։ Կատարում են անօրինական գործողություններ, որոնք ստիպված են լինում հենց իրենք էլ շտկել,- «7 օր»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը