Rolls-Royce-ը ներկայացրել է նոր «ձմեռային» քրոսովերները՝ ոգեշնչվելով Սիբիրի, Կարելիայի, Կարպատների ու Ալպերի բնությամբ
Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Cullinan Frozen Lakes քրոսովերների հատուկ շարքը՝ ոգեշնչվելով Սիբիրի, Կարելիայի, Կարպատների և Շվեյցարական Ալպերի սառած լճերով, գրում է Մոտոր-ը:
Ամենագնացների ընդհանուր թիվը, որոնց հավաքմամբ կզբաղվի Bespoke-ը, չի գերազանցի 14 նմուշը: Բոլոր մեքենաները իրականացված են «ձմեռային» գունային գամմայում և զարդարված դեկորատիվ ներդիրներով, որոնք սառույցի վրա ճաքեր են հիշեցնում: Նաև ընտրության համար կներկայացվի սրահի 2 տեսակի ձևավորում. ձյունաճերմակ Arctic White-ը կամ կապույտ Navy Blue-ն, որն ունի Turchese վառ փիրուզագույն շեշտադրումներ:
Հատուկ Rolls-Royce Cullinan Frozen Lakes-ի համար Bespoke-ի դիզայներների կողմից ստեղծվել են թափքի նոր երկու ներկեր՝ երկնագույն նրբերանգով Blue Crystal over Arctic White-ն ու փայլուն մուգ կապույտ Crystal over Midnight Sapphire-ը:
Սրահը հասանելի է երկու երանգով՝ Arctic White և Navy Blue:
«Սառած» Cullinan-ի Starlight Headliner-ի տանիքը կատարված է Craked Ice («Ճաքած սառույց») ոճում: Դրա նախապատրաստումը զբաղեցնում է 18 ժամ, մինչդեռ մեկ դեկորատիվ պանելի մշակումը պահանջում է շուրջ 2 շաբաթ:
Քանի որ տեխնիկական միջուկի մասին ոչինչ չի ասվում, ապա Frozen Lakes շարքում կարող են հայտնվել ինչպես V12 6.75 և 600 ձիաուժ ունեցող շարժչով ամենագնացները, այնպես էլ սովորական Cullinan-ը՝ 571 ձիաուժ շարժչով: Մեքենայի բոլոր նմուշները նախատեսված են Եվրոպայից հաճախորդների համար:

Աղբյուրը՝ news.am