Կանադական ռեստորանը ստիպված է եղել փակվել այն բանից հետո, երբ որպես պավաստման ապացույց ընդունել է շների լուսանկարներ
Կանադական ռեստորանին հրամայվել է փակել իր ներքին տարածքներն այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ այն ընդունում է շների լուսանկարները որպես COVID-19-ի դեմ պատվաստման ապացույց, գրում է The Hill-ը։
Ալբերտայի, որտեղ գտնվում է The Granary Kitchen-ը, իշխանությունները պահանջում են, որպեսզի ռեստորանները ստուգեն՝ այցելուները պատվաստված են, թե ոչ, կա՞ COVID-19-ի բացասական թեստ, թե՞ ոչ կամ բժշկական թույլտվություն պատվաստումից ազատվելու մասին։
Ալբերտայի առողջապահության ծառայությունը կարգադրություն է ուղարկել ռեստորան, որում ասվում է, որ հետաքննությունից հետո հաստատությունը պետք է դադարեցնի սպասարկումը շինության ներսում։
Հրամանի համաձայն՝ առողջապահության մարմինը բողոք էր ստացել, որ ռեստորանը հաճախորդներին թույլատրում է ճաշել այնտեղ, երբ նրանք ներկայացրել են շների լուսանկարներ և անձը հաստատող վկայականներ։ Իշխանությունները հայտարարել են, որ երկու անգամ այնտեղ են ուղարկել երկու «թեստային այցելու», և երկուսին էլ թույլ է տրվել ճաշել ռեստորանում այն բանից հետո, երբ նրանք անձնակազմին ցույց են տվել շների լուսանկարներ և անձը հաստատող վկայականներ։
«Երկու դեպքում էլ հաստատության աշխատակիցները օգտագործել են պլանշետ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իբր սքանավորում են QR-կոդը, չնայած իրականում աշխատակցին ներկայացվել էր շան լուսանկար»,-ասվում է հրամանում։
The Granary Kitchen-ը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ ժամանակավորապես փակվում է։

Աղբյուրը՝ news.am