ԶՊՄԿ-ում թափուր հաստիքները դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ -ին անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով․ «Փաստ»
««Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում էր այն մասին, որ այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Կոմբինատին «տիրանալու» առեղծվածային գործողություններից հետո, կարծես, «իրավիճակ է փոխվել»:Ըստ էության, ավելի քաղաքականացված, քան հիմա է այդ կառույցը, հնարավոր չէր անգամ պատկերացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքային թափուր կամ միտումնավոր թափուր դարձած հաստիքներն այստեղ դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանովև, բնականաբար, աշխատանքից ազատվում են՝ այդ «պայմանները» բավարարելուց հրաժարվելու դեպքում: Ըստ Սյունիքի մեր աղբյուրների, այս ամբողջ «բոլոլայի» միջնորդն էլ դարձել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը»,-գրում է թերթը։
ԶՊՄԿ-ում թափուր հաստիքները դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ -ին անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով․ «Փաստ»
««Հեղափոխական» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում էր այն մասին, որ այնպիսի խոշոր բիզնես ընկերությունը, ինչպիսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իրավունք չունի լինել քաղաքականացված կառույց՝ վստահեցնելով, որ դա վնասում է ինչպես հանրային, այնպես էլ բիզնես շահերին: Կոմբինատին «տիրանալու» առեղծվածային գործողություններից հետո, կարծես, «իրավիճակ է փոխվել»: Ըստ էության, ավելի քաղաքականացված, քան հիմա է այդ կառույցը, հնարավոր չէր անգամ պատկերացնել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, աշխատանքային թափուր կամ միտումնավոր թափուր դարձած հաստիքներն այստեղ դարձել են քաղաքական առևտրի առարկա. մարդիկ աշխատանքի են ընդունվում միայն ՔՊ կուսակցությանն անդամակցելու կամ կուսակցության քարոզն անելու պայմանով և, բնականաբար, աշխատանքից ազատվում են՝ այդ «պայմանները» բավարարելուց հրաժարվելու դեպքում: Ըստ Սյունիքի մեր աղբյուրների, այս ամբողջ «բոլոլայի» միջնորդն էլ դարձել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը»,-գրում է թերթը։