Ճապոնացի գիտնականները կորոնավիրուսով վարակման դեպքում լուսավորվող դիմակ են ստեղծել
Դիմակները, որոնք մշակվել են Կիոտոյի պրեֆեկտուրալ համալսարանի հետազոտողների կողմից, պատված են ջայլամի հակամարմիններով` թռչնի ուժեղ իմունային համակարգից օգտվելու համար, որն այն դիմացկուն է դարձնում որոշ հիվանդությունների նկատմամբ, հաղորդում է Dezeen-ը:
Նախագծի առաջատար հետազոտող` Կիոտոյի պրեֆեկտուրալ համալսարանի նախագահ Յասուհիրո Ցուկամոտոն, երկար տարիներ լայնածավալ հետազոտություններ է կատարել ջայլամների վրա:
«Ջայլամները հազվադեպ են սատկում կեղտից, փոքր վնասվածքներից կամ հիվանդություններից, և [նրանք] ապրում են մինչև 60 տարի: Ուստի ես լրջորեն սկսեցի ուսումնասիրել ջայլամների հակամարմինները»,-ասել է նա։
Հետազոտողներն ասում են, որ իրենք հակամարմիններ են ստեղծել կորոնավիրուսի դեմ՝ ջայլամների մեջ կորոնավիրուսի փշանման սպիտակուց ներարկելով: Դրանից հետո նրանք «ջայլամի հակամարմինները հանել են թռչնի ձվի դեղնուցից», այնուհետև «պոլիկաթթվի օգնությամբ կապել են դրանք դիմակի ֆիլտրերի հետ»։
Մինչ այլ կենդանիներից ստացված հակամարմինները կարող են միլիոնավոր դոլարներ արժենալ մեկ գրամի դիմաց, ջայլամի ձվերից ստացված հակամարմինները 1000 դոլարից պակաս արժեն մեկ գրամի դիմաց: Ջայլամի հակամարմինները կարելի է հավաքել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ դրանք ավելի կենսունակ տարբերակ դարձնելով, ասել է Ցուկամոտոն:
«Եթե վիրուսային վարակը կարելի է հայտնաբերել՝ ջայլամի հակամարմին պարունակող ֆիլտրը տեղադրելով «մեկանգամյա օգտագործման դիմակի» մեջ, որն օգտագործվում է ամեն օր, ապա առանց ախտանիշների վարակված մարդիկ, օրինակ՝ սուպերտարածիչները, կարող են ինքնակամ բուժվել վաղ փուլում: Սա հարմար և էժան միջոց է, որը կանխում է COVID-19 վիրուսի մուտքը մարդու օրգանիզմ։ Ցուկամոտոն հայտնաբերել է, որ հենց իր հանձնած COVID-19-ի թեստի արդյունքը դրական է եղել, երբ թեստավորման ժամանակ դիմակը լուսավորվել է»,-հաղորդում է Reuters-ը: Ավելի ուշ նա հաստատել է ախտորոշումը ստանդարտ COVID-19-ի ախտորոշման թեստ հանձնելուց հետո:
Լուսավորվող դիմակներ պատրաստելու համար Ցուկամոտոյի թիմը նախ դիմակների շարժական ֆիլտրերը պատում է ջայլամի` նոր կորոնավիրուսի դեմ ուղղված հակամարմիններով: Ապա դիմակի զտիչները մի քանի ժամ օգտագործելուց հետո ցողում են քիմիական հեղուկով: Կորոնավիրուսային վարակի դեպքում ֆիլտրերը լուսավորվում են քթի և բերանի հատվածում, երբ դրանք տեղադրվում են ուլտրամանուշակագույն լույսի տաք։
Կլինիկական փորձարկումը, որի մասնակիցները ութ ժամ դիմակներ էին կրում, ապացուցել է ֆիլտրի արդյունավետությունը վիրուսի հայտնաբերման գործում: Ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության տակ դիմակների ֆիլտրերը, որոնք կրում էին COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունքով հիվանդները, լուսավորվում էին քթի և բերանի հատվածում: