Աշխարհ

21.01.2022 14:26


Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։

Թուրքական կողմն առաջարկել էր իր միջնորդությամբ նման հանդիպում անցկացնել Թուրքիայում և Անկարայի միջնորդությամբ:

Թուրքական դիվանագիտական աղբյուրներն էլ իրենց հերթին նշել էին, թե Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի միջնոդությանը:

«Այդ հանդիպման հետ կապված որևէ բան չկա: Կա միայն Ուկրաինայի զինված ուժերի ավելացում և Մինսկի համաձայնագրերի չիրականացում»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը