Լրահոս

20.01.2022 21:42


Լոռու մարզում կասկածյալը փորձել է խեղդամահ անել կնոջը, ապա հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի

Լոռու մարզում կասկածյալը փորձել է խեղդամահ անել կնոջը, ապա հափշտակել է նրա  բջջային հեռախոսն ու դիմել փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 19-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։

Լոռու մարզի բնակիչ Անահիտ Ա-ի՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում գտնվող վագոն-տնակում իր ծանոթ՝ Կոտայքի մարզի բնակիչ Կամո Կ-ի հետ համատեղ ապրելու ընթացքում պարբերաբար վիճաբանել են միմյանց հետ։

Երեկ՝ հունվարի 19-ին, ժամը 11։30-ի սահմաններում նշված վագոն-տնակում Կամո Կ-ն հերթական անգամ, ըստ նախնական տեղեկությունների, անհիմն վիճաբանել է Անահիտ Ա-ի հետ, դանակով սպառնացել նրան, որ կսպանի, ապա սեղանի վրայից հափշտակել է Անահիտ Ա-ին պատկանող SAMSUNG G6 մոդելի բջջային հեռախոսը, ապա դանակով դարձյալ սպառնացել ու դիմել է փախուստի, մինչ այդ, սակայն, Անահիտ Ա-ն վախից փախել է վագոն-տնակից՝ ասելով, որ նա վերադարձնի հեռախոսը ու հեռանա իր տնակից ու տարածքից, հակառակ դեպքում ինքը կգնա ոստիկանություն։

Դրանից հետո Կամո Կ-ն հետապնդել և փողոցում բռնել է նրան, ապա սեղմելով կոկորդից՝ պատճառել է ֆիզիկական ցավ։ Այնուամենայնիվ, Անահիտ Ա-ն հաջողվել է ազատվել նրա ձեռքերից և դիմել փախուստի։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը