Կարմիր խաչը չի կարողացել սնունդ տանել Բարձրավան, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է բքի պատճառով
Կարմիր խաչը չի կարողացել սնունդ և հիգիենայի պարագաներ հասցնել Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի բնակիչներին, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է ձյան և բքի պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը:
«Այլընտրանքային ճանապարհի մոտ ութ կիլոմետրը պատրաստ է, մնում է երկուսը: Սակայն պատրաստի գրունտային հատվածն արդեն երկու օր է ձյան և բքի պատճառով փակ է: Այսօր էլ Կարմիր խաչը ավտոմեքենայով եկել էր գյուղի բնակիչներին սնունդ և հիգիենայի պարագաներ բերելու, սակայն ավտոմեքենան ստիպված վերադարձել։ Ես փորձել եմ «ՈւԱԶ»-ով գնալ իրենց օգնելու, սակայն ապարդյուն: Հիմա փորձում ենք պայմանավորվել վաղվա համար, որ կարողանան այլ ճանապարհով գան: Կարմիր խաչ մեզ առաջին անգամ դեկտեմբերին է այցելել, երկրորդ այցն այսօր պետք է լիներ»,-նշեց նա:
Ավագյանի խոսքով՝ բքի պայմաններում անգամ ամենագնացները չեն կարողանում անցել այլընտրանքային ճանապարհով:
«Մենք ամեն դեպքում սննդի կամ պարագաների կարիք չունենք։ Գորիս գնալիս գյուղացիները բերում, կուտակում են անհրաժեշտ պարագաները, բայց պատկերացրեք՝ ինչպես է ձյունը փակել ճանապարհը, որ Կարմիր խաչի ավտոմեքենան չի կարողացել անցել։ Խնդիրն այն է, որ չեն կարողացել ամբողջությամբ ավարտել այլընտրանքային ճանապարհի շինարարությունը: Եթե ավարտված լիներ, գուցե հնարավոր լիներ, որ տեխնիկայով մաքրեինք ճանապարհը և անցանելի դարձնեինք»,-ասաց Օնիկ Ավագյանը: