Ներկայացնեմ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի հոդված 34-ի կետ 3-ի պահանջը․
«Կարգավորող պետական մարմնի անդամները հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»։
Կարո՞ղ են արդյոք ՔՊ-ի կողմից ՀՌԱՀ անդամի համար ներկայացված թեկնածուները զսպել իրենց և քաղաքական չեզոքություն ցուցաբերել, ինչպես որ օրենքն է պահանջում։
Խիստ կասկածում եմ։
Կասկածում եմ՝ հաշվի առնելով նրանց հետագիծը։
Արթուր Մանուկյանն, օրինակ, «Իմ քայլը» խմբակցությունից եղել է Երևանի ավագանու անդամ, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։
Իսկ 2021թ․ իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։
Նշել է նաև՝ մեջբերում եմ․ «Ես երբեք քաղաքականությունից դուրս չեմ եղել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ակտիվ քաղաքականության մեջ չէի»։
Հետևաբար, ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ ՔՊ-ի ներկայացրած այս թեկնածուն կարո՞ղ է զսպել իրեն և քաղաքական չեզոքություն ցուցաբերել։ Խիստ կասկածում եմ։
Մեջբերեմ նաև, թե ինչ էր ասում ՔՊ-ի կողմից ՀՌԱՀ անդամի համար ներկայացրած մյուս թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը կամ նույն ինքը՝ Հակոբ Մովսեսը։
2018թ․-ին նա հայտարարել է․ «Ջատագովն եմ նոր իշխանաությունների։ Պետք է լինել էս իշխանությունների կողքին, ամեն կերպ աջակցել, նպաստել, նույնիսկ թերությունների նկատմամբ բայրացական մոտեցում ունենալ»։
Իսկ 2019 թ․-ին ավելացրել է․ «Այսօր շատ են բողոքում, որ երկրում անձի պաշտամունք է ձևավորվում։ Ես դրա համար շատ ուրախ եմ։ Կարծում եմ, որ վերջապես այս ժողովուրդը գտել է մի լիդեր, մի առաջնորդ, որին սիրում է։ Դա վա՞տ բան է, որ ասում են անձի պաշտամունքն է առաջանում»։
Փաստորեն, դուք գովաբանում եք անձի պաշտամունքը՝ կռապաշտությունը, և նույնիսկ քարոզում եք դա։
Հետևաբար ինձ մոտ կրկին լեգիտիմ հարց է առաջանում՝ պարոն Հակոբ Մովսես, դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին։
Ներկայացնեմ Տեսալսողական մեդիայի մասին օրենքով սահմանված այն երդումը, որ պետք է տան ՀՌԱՀ-ի անդամները․ «Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով՝ անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից»։
Եվ ուրեմն, կկարողանա՞ն այսպիսի հետագիծ ունեցող անձնավորությունները լինել անաչառ, բարխիղճ, ազնիվ, գործել անկողմնակալ և զերծ մնալ քաղաքական շահից։
Դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին. Արեգնազ Մանուկյանի հարցը ՔՊ-ի ներկայացրած ՀՌԱՀ անդամի թեկնածուին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան