Աշխարհ

20.01.2022 21:10


Դեմբելեն պետք է անհապաղ հեռանա ակումբից, մեզ թիմին նվիրված խաղացողներ են պետք․ Բարսելոնայի տնօրեն

Դեմբելեն պետք է անհապաղ հեռանա ակումբից, մեզ թիմին նվիրված խաղացողներ են պետք․ Բարսելոնայի տնօրեն

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։

«Ուսմանի և նրա գործակալների հետ բանակցությունները սկսվել են հուլիսին: Այս ամբողջ ընթացքում՝ վեց, գրեթե յոթ ամիս, մենք բանակցում էինք, զրուցում, «Բարսան» տարբեր առաջարկներ արեց, փորձում էր տարբերակ գտնել, որ խաղացողը շարունակի կարիերան մեզ մոտ, և նրա գործակալը սիստեմատիկ կերպով մերժում էր այդ առաջարկները։

Այսօր՝ հունվարի 20-ին, պայմանագրի ընդունման ժամկետից տասնմեկ օր առաջ պարզ է, որ խաղացողը չի ցանկանում մնալ «Բարսելոնայում» և հավատարիմ չէ «Բարսայի» ապագա նախագծին:

Մենք նրա և նրա գործակալների ուշադրությանն ենք ներկայացրել, որ նա պետք է անհապաղ հեռանա ակումբից, քանի որ մեզ թիմին նվիրված խաղացողներ են պետք, և հուսով ենք, որ տրանսֆերը կկայանա մինչև հունվարի 31-ը»,-մեջբերում է Ալեմանիին Mundo Deportivo-ն։

Ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Աթկետիկի» հետ այսօրվա գավաթային խաղի համար հայտացուցակում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։30-ին։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը