Ռուզան Առաքելյան. «Ժողովրդին 5000 դր. տալն ու ձայն առնելը, Դաշնակցությունը համարում է ժողովրդի բարոյալքում»
-Ժողովրդին 5000 դրամ տալն ու ձայն առնելը Դաշնակցությունը համարում է ժողովրդի բարոյալքում։ Հնարավորինս ամեն ինչ պետք է անենք, ընտրություններին արդարության մթնոլորտը պահելու համար,- «Փաստարկ» ակումբում, անդրադառնալով քաղաքապետի ընտրություններին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը։
Այս առումով, Ռ.Առաքելյանի հավաստմամբ, «ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է կեղծիքները վերահսկելու և արդարությունը պահպանելու համար»։
Նա նաև նշել է, որ Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրերում միշտ կարևորել է Երևանի դերը, և բազմիցս բարձրաձայնել է առկա խնդիրների մասին, որոնցից է, օրինակ, քաղաքի ոչ համաչափ զարգացման, ուրբանիզացման խնդիրը։