Ճորտերը․ Փաշինյանը ասաց, որ նախարարներն իր թույլտվությամբ են ապրում
Արդեն արձանագրված սուտասան և «կատակախոս» նիկոլական նախարար Վահան Քերոբյանի հրաժարական տալ-չտալու հարցը նախօրեին հասավ անհեթեթության կուլմինացիային: Նա հայտարարել էր, որ եթե 2021-ին երկնիշ տնտեսական աճ չլինի, ապա ինքը հրաժարական կտա: Նույնիսկ նիկոլական նկարված վիճակագրությունը անկարող էր երկնիշ տնտեսական աճ արձանագրել (տնտեսություն կա՞, որ բան արձանագրվի): Սակայն Քերոբյան Վահանը հրաժարական չտվեց ու չի տալիս: Նման անձանց սովորաբար բնորոշում են որպես ստախոս, առնվազն՝ անպատասխանատու:
Եվ ահա, ԱԺ-կառավարություն հունվարի 19-ի հարցուպատասխանի ժամանակ իր ստախոս նախարարի «թասիբին կանգնեց» Հայաստանում, դժբախտաբար, դեռ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը: Նա ուղղակի փայլատակեց, նույնիսկ՝ առանց «օդից կախված լուրերի» և, որքան էլ տարօրինակ է՝ իր պարագայում, չկեղծեց:
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ: Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,-ծղրտաց Փաշինյանը՝ բոլոր պետական աշխատասենյակներում պատից կախված նկարներում պատկերվածը:
Ասել, թե՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը զավեշտական է ու միաժամանակ, իր բովանդակությամբ՝ խայտառակություն, կնշանակի՝ լռել:
Պարզից էլ պարզ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես կրքոտ ու կրծքով պաշտպանում իր գլխավորած կաբինետի հերթական ստախոս նախարարին: Ախր, եթե ամեն մի հրապարակավ ստանձնած ու բացահայտորեն չկատարած պարտավորության համար հրաժարական տալու լիներ, Նիկոլ Փաշինյանը պիտի օրումեջ հրաժարական տար: Այնպես որ՝ նմանը նմանին է պաշտպանում:
Սակայն դա ո՞ւմ է հուզում, չէ՞: Ո՞ւմ է հետաքրքիր, որ Արցախի 80 տոկոսը թուրքերին, իսկ մնացած բեկորներն էլ Ռուսաստանին տված, հազարավոր ու հազարավոր հայ տղաների սպանության համար անմիջականորեն պատասխանատու, հազարավոր ընտանիքների հայրենազրկման համար ուղղակիորեն մեղավոր, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնող անձը տակավին համարվում է Հայաստանի ղեկավար:
Վերադառնալով հայտարարությանը, թե ինքն է արգելել, որ Քերոբյանը հրաժարական տա, այնուամենայնիվ մեկ-երկու հարց արժե ձևակերպել: Ինքը՝ Քերոբյանը «կռուտիտ եղավ», թե՝ «կատակով եմ այդ արտահայտությունն արել»: Պարզվեց, որ դա էլ է սուտ: Քանի որ Նիկոլ Փաշինյանը ամենայն լրջությամբ ասաց, թե՝ արգելել է:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը, իր եզակի ոչ սուտ հայտարարությամբ փաստեց, որ իր գլխավորած կառավարության կազում ընդգրկված նախարարներն իր թույլտվությամբ են ապրում: Նիկոլ Փաշինյա՛նը նրանց կասի՝ սովա՞ծ են, քուննե՞րն է տանում, թե՞ չիշիկ ունեն, դե նաև՝ հրաժարական տա՞ն, թե՞ չտան: Իհարկե, ամենից լավն այն կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նրանց կարգադրեր, որ գլուխները պատով տան, իսկ որ ավելի լավ է՝ կամրջից ցած նետվեն... Իսկ այս պահին, իր խոսքերով, պարզապես թրաֆիքինգի է ենթարկում։
Առհասարակ, այդ ամենը նշանակում է այն, որ «Նիկոլ Փաշինյանի կառավարություն» ասվածը ֆիկցիա է: Համենայն դեպս, այդ կառավարությունը կազմ չունի, այնտեղ կա միայն 1 նախարար և այդ մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է ու՝ վերջ:
Մյուս հետաքրքիր հարցն այն է, թե բա իրեն՝ Նիկոլ Փաշինյանի՞ն ով է արգելել հրաժարական տալ: Որ կողմից էլ նայես, Նիկոլ Փաշինյանին էլ թերևս Թուրքիայի ղեկավար Էրդողանն է արգելել, որ հրաժարական տա: Հասկանալի է, թե՝ ինչու. Նիկոլ Փաշինյանը բերանքսիվայր փռվել է Էրդողանի, նաև Ալիևի, ինչո՞ւ ոչ՝ Պուտինի, իր ասած՝ «Լադիմիր Լադիմիրիչի առաջ»: Էհ, ինչո՞ւ պիտի նրանք ցանկանան, որ նա հրաժարական տա, եթե մի թեթև աչք-ունք շարժելով որոշում են, թե Նիկոլն է՛լ ինչ տա իրենց, լինի ճանապարհ, լիճ, սար, «միջանցք», Հայաստանի ինքնիշխանություն...
Ի վերջո, բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանը, իր «կառավարությամբհանդերձ», ընդամենը թուրքական կայմակայմի (գավառապետ) պես մի բան է, որին թույլ են տվել շաբաթ-կիրակի օրերին էլ ռուսական «նամեստնիկի» դերում լինել: Օտարներին, էլ չենք ասում՝ ցեղասպան-թշնամիներին լիովին ձեռք է տալիս նման մի խամաճիկի տեսնել Հայաստանի ղեկին: Վատն այն է, որ այդ նվաստացուցիչ ու կործանարար վիճակը բացարձակապես «դզում» է նաև հայկական անուն-ազգանուններով գրվող, իրենց հայ համարող հազարավոր այլ անձանց, որոնք թքել են մեր բոլոր զոհերի արյան վրա էլ, հիշատակի վրա էլ, արածի վրա էլ: Ու առհասարակ, վաղն էլ, նույն Նիկոլի հրահանգով, թուրքերից էլ փութաջան, կքանդեն, հողին կհավասարեցնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, կհրկիզեն Մատենադարանը, Մայր Տաճարի գմբեթից ցած կնետեն խաչը:
Հարցը, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ու իր գլխակեր, երկրաքանդ կառավարությունը չեն: Հարցը նրանց պաշտպանող մանկուրտներն են:
Ճորտերը․ Փաշինյանը ասաց, որ նախարարներն իր թույլտվությամբ են ապրում
Արդեն արձանագրված սուտասան և «կատակախոս» նիկոլական նախարար Վահան Քերոբյանի հրաժարական տալ-չտալու հարցը նախօրեին հասավ անհեթեթության կուլմինացիային: Նա հայտարարել էր, որ եթե 2021-ին երկնիշ տնտեսական աճ չլինի, ապա ինքը հրաժարական կտա: Նույնիսկ նիկոլական նկարված վիճակագրությունը անկարող էր երկնիշ տնտեսական աճ արձանագրել (տնտեսություն կա՞, որ բան արձանագրվի): Սակայն Քերոբյան Վահանը հրաժարական չտվեց ու չի տալիս: Նման անձանց սովորաբար բնորոշում են որպես ստախոս, առնվազն՝ անպատասխանատու:
Եվ ահա, ԱԺ-կառավարություն հունվարի 19-ի հարցուպատասխանի ժամանակ իր ստախոս նախարարի «թասիբին կանգնեց» Հայաստանում, դժբախտաբար, դեռ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը: Նա ուղղակի փայլատակեց, նույնիսկ՝ առանց «օդից կախված լուրերի» և, որքան էլ տարօրինակ է՝ իր պարագայում, չկեղծեց:
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ: Ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,-ծղրտաց Փաշինյանը՝ բոլոր պետական աշխատասենյակներում պատից կախված նկարներում պատկերվածը:
Ասել, թե՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը զավեշտական է ու միաժամանակ, իր բովանդակությամբ՝ խայտառակություն, կնշանակի՝ լռել:
Պարզից էլ պարզ է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես կրքոտ ու կրծքով պաշտպանում իր գլխավորած կաբինետի հերթական ստախոս նախարարին: Ախր, եթե ամեն մի հրապարակավ ստանձնած ու բացահայտորեն չկատարած պարտավորության համար հրաժարական տալու լիներ, Նիկոլ Փաշինյանը պիտի օրումեջ հրաժարական տար: Այնպես որ՝ նմանը նմանին է պաշտպանում:
Սակայն դա ո՞ւմ է հուզում, չէ՞: Ո՞ւմ է հետաքրքիր, որ Արցախի 80 տոկոսը թուրքերին, իսկ մնացած բեկորներն էլ Ռուսաստանին տված, հազարավոր ու հազարավոր հայ տղաների սպանության համար անմիջականորեն պատասխանատու, հազարավոր ընտանիքների հայրենազրկման համար ուղղակիորեն մեղավոր, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնող անձը տակավին համարվում է Հայաստանի ղեկավար:
Վերադառնալով հայտարարությանը, թե ինքն է արգելել, որ Քերոբյանը հրաժարական տա, այնուամենայնիվ մեկ-երկու հարց արժե ձևակերպել: Ինքը՝ Քերոբյանը «կռուտիտ եղավ», թե՝ «կատակով եմ այդ արտահայտությունն արել»: Պարզվեց, որ դա էլ է սուտ: Քանի որ Նիկոլ Փաշինյանը ամենայն լրջությամբ ասաց, թե՝ արգելել է:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը, իր եզակի ոչ սուտ հայտարարությամբ փաստեց, որ իր գլխավորած կառավարության կազում ընդգրկված նախարարներն իր թույլտվությամբ են ապրում: Նիկոլ Փաշինյա՛նը նրանց կասի՝ սովա՞ծ են, քուննե՞րն է տանում, թե՞ չիշիկ ունեն, դե նաև՝ հրաժարական տա՞ն, թե՞ չտան: Իհարկե, ամենից լավն այն կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նրանց կարգադրեր, որ գլուխները պատով տան, իսկ որ ավելի լավ է՝ կամրջից ցած նետվեն... Իսկ այս պահին, իր խոսքերով, պարզապես թրաֆիքինգի է ենթարկում։
Առհասարակ, այդ ամենը նշանակում է այն, որ «Նիկոլ Փաշինյանի կառավարություն» ասվածը ֆիկցիա է: Համենայն դեպս, այդ կառավարությունը կազմ չունի, այնտեղ կա միայն 1 նախարար և այդ մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է ու՝ վերջ:
Մյուս հետաքրքիր հարցն այն է, թե բա իրեն՝ Նիկոլ Փաշինյանի՞ն ով է արգելել հրաժարական տալ: Որ կողմից էլ նայես, Նիկոլ Փաշինյանին էլ թերևս Թուրքիայի ղեկավար Էրդողանն է արգելել, որ հրաժարական տա: Հասկանալի է, թե՝ ինչու. Նիկոլ Փաշինյանը բերանքսիվայր փռվել է Էրդողանի, նաև Ալիևի, ինչո՞ւ ոչ՝ Պուտինի, իր ասած՝ «Լադիմիր Լադիմիրիչի առաջ»: Էհ, ինչո՞ւ պիտի նրանք ցանկանան, որ նա հրաժարական տա, եթե մի թեթև աչք-ունք շարժելով որոշում են, թե Նիկոլն է՛լ ինչ տա իրենց, լինի ճանապարհ, լիճ, սար, «միջանցք», Հայաստանի ինքնիշխանություն...
Ի վերջո, բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանը, իր «կառավարությամբ հանդերձ», ընդամենը թուրքական կայմակայմի (գավառապետ) պես մի բան է, որին թույլ են տվել շաբաթ-կիրակի օրերին էլ ռուսական «նամեստնիկի» դերում լինել: Օտարներին, էլ չենք ասում՝ ցեղասպան-թշնամիներին լիովին ձեռք է տալիս նման մի խամաճիկի տեսնել Հայաստանի ղեկին: Վատն այն է, որ այդ նվաստացուցիչ ու կործանարար վիճակը բացարձակապես «դզում» է նաև հայկական անուն-ազգանուններով գրվող, իրենց հայ համարող հազարավոր այլ անձանց, որոնք թքել են մեր բոլոր զոհերի արյան վրա էլ, հիշատակի վրա էլ, արածի վրա էլ: Ու առհասարակ, վաղն էլ, նույն Նիկոլի հրահանգով, թուրքերից էլ փութաջան, կքանդեն, հողին կհավասարեցնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, կհրկիզեն Մատենադարանը, Մայր Տաճարի գմբեթից ցած կնետեն խաչը:
Հարցը, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ու իր գլխակեր, երկրաքանդ կառավարությունը չեն: Հարցը նրանց պաշտպանող մանկուրտներն են:
Աղբյուրը՝ yerevan.today