Քաղաքական

20.01.2022 13:18


«Այս ամենի հիմնական հեղինակը Գնել Սանոսյանն է». Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը դեռ չեն գտնվել

«Այս ամենի հիմնական հեղինակը Գնել Սանոսյանն է». Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը դեռ չեն գտնվել

Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ: Ոստիկանությունը դեռևս չի պարզել՝ որտեղ են անհետացել համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը:

Գեղամասար համայնքի վարչական ղեկավար Հակոբ Ավետյանը NEWS.am-ի հետ զրույցում բանալու և կնիքի անհետացում դիտավորություն համարեց:

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի ընտրությունների արդյունքին: Նպատակը բոլոր համայնքներում իշխանություն ստանալն է: Մենք իրենց դեմ թշնամություն չունենք, եթե իրենք հաղթեին, մենք շատ հանգիստ կընդունեինք այդ հաղթանակը: Ես չգիտեմ՝ ինչպես բնութագրել իրավիճակը, երբ ընտրված համայնքապետին թույլ չեն տալիս մտնել իր աշխատասենյակ: Ահարոն Խաչատրյանի ընտրություններից հետո արդեն նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանը բանալին և կնիքը պետք է հանձներ, քանի որ իր լիազորությունները դադարել էին: Արամ Մելքոնյանը չի փոխանցել բանալին ու կնիքը, և նրան այդ հարցում սատարել են կառավարության որոշ անդամներ: Կարող եմ ասել, որ այս ամենի հիմնական հեղինակը Գնել Սանոսյանն է: Ընտրությունների ընթացքում Գնել Սանոսյանն աջակցում էր Արամ Մելքոնյանին, հիմա էլ նույնը շարունակում է»,-նշեց Ավետյանը:

Հակոբ Ավետյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը և հաշվապահը կարողանում են լուծել տեխնիկական հարցերը, սակայն համայնքապետին վերաբերող խնդիրները դեռևս չլուծված են: Օրինակ՝ մինչև հիմա հաստատված չէ բյուջեիի ծրագիրը:

«Մենք սպասում ենք Վարչական դատարանի կայացրած վճռին, որը կհրապարակվի հունվարի 27-ին, և ըստ դրա՝ կհասկանանք մեր հետագա քայլերը: Այստեղ խնդիրը բանալին կամ կնիքը չէ: Ընդունենք՝ մենք դրանք գտանք և մտանք աշխատասենյակ, բայց կառավարությունը պետք է ընդունի դա: Ես կարծում եմ՝ եթե դատարանն առանց պատվերի վճիռ կայացնի, ապա նիստն օրինական կճանաչվի, որովհետև բոլոր նորմերը պահպանված են եղել, և Ահարոն Խաչատրյանն արդեն դատարանի վճռով կճանաչվի համայնքապետ»,- հավելեց Ավետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը