ԱՀԿ-ն խորհուրդ է տվել չսահմանափակել միջազգային ուղևորությունները և այլ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնաժողովը խորհուրդ է տվել երկրներին չեղարկել կամ մեղմացնել միջազգային ուղևորությունների սահմանափակումները:
Ինչպես փոխանցում է РБК-ն, հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումները «շարունակում են նպաստել տնտեսական և սոցիալական սթրեսին, որոնց հետ բախվում են պետությունները»:
Միևնույն ժամանակ այդ միջոցառոմները օգուտ չեն բերել, ինչի ապացույցն է դարձել այն, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն տարածվում է՝ չնայած մի շարք երկրների՝ ուղևորությունների սահմանափակումներ ընդունելու որոշմանը, կարծում են փորձագետները:
ԱՀԿ խորհրդատվության մեջ նշվում է, որ երկրների իշխանությունները կարող են միջոցներ ձեռնարկել՝ վիրուսի տարածման ռիսկի նվազեցման նպատակով, այդ թվում՝ ուղևորների թեստավորմամբ կամ կարանտինի մեջ դնելով:
«Օմիկրոն» հիմնամանրէի հայտնաբերմամբ պայմանավորված՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, սկսել են սահմանափակումներ ներմուծել արտասահմանցիների համար, որոնք ժամանում են հարավաֆրիկյան երկրներից: Իսրայելը սահմանը փակել է բոլոր արտասահմանցիների համար, սակայն ավելի ուշ թույլատրել է պատվաստվածների մուտքը:

Աղբյուրը՝ tert.am