Տնտեսական

20.01.2022 11:41


Պակիստանցի տաքսիստնե՛ր, եկե՛ք, իսկ հայերը չվեն ՌԴ. Վ. Քերոբյանի նոր անակնկալները

Պակիստանցի տաքսիստնե՛ր, եկե՛ք, իսկ հայերը չվեն ՌԴ. Վ. Քերոբյանի նոր անակնկալները

յսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնեց, որ հեշտացվում է 13 տիպի գործունեության համար օտարերկրյա ներդրողների մասնակցությունը: Խոսքը, մասնավորապես, հետևյալ տեսակների մասին է. մասնավոր պահնորդական գործունեություն, ինկասացիոն ծառայությունների մասնակցությունը, փոստային կապի գործունեությունը, միջուկային նյութերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծումն ու արտահանումը, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, մեկ մարդատար տաքսիով ուղևորափոխադրումների իրականացնումը, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները, քաղաքաշինական փաստաթղթերի, ինժեներական բաժինների մշակումը, դրանց փորձաքննությունը, շինարարության իրականացումը, դրանց որակի տեխնիկական հսկողությունը և շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը:

Նախագծից կարող ենք եզրակացնել, որ օտարների համար, օրինակ, օտարազգի տաքսիստների համար լիցենզիա կամ չի լինելու, կամ այն լինելու է ձևական, կա՛մ, առնվազն, ինչ-որ կերպ այն տարբերվելու է հայաստանաբնակ տաքիսիտների համար սահմանված կանոններից:

Փաստենք՝ միայն վայրի նեոլիբերալներն առավել լավ պայման կստեղծեն օտարի, քան սեփական ժողովրդի համար:

Նիկոլը հերթով խժռում է իրեն իշխանության բերողներին: Խժռում է՝ հերթով ու կարգով: Հերթը հասավ տաքսիստներին:

Հնդիկի, պակիստանցու, տաջիկի և այլնի աչքը լույս:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը