Լրահոս

20.01.2022 10:46


Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու ВАЗ 21099-ը. կա վիրավոր

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու ВАЗ 21099-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Գրիգոր Եղոյանի վարած Opel Astra մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Ուլյան Զաքոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը