Վարժեցված շները սկսել են դպրոցներում կորոնավիրուս հայտնաբերել
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հինգ դպրոցներ վարժեցված շներ են վարձել՝ աշակերտների և աշխատակիցների շրջանում կորոնավիրուսային վարակ հայտնաբերելու համար, գրում է BBC-ն։
Վարժեցված շները շրջում են դասասենյակներով, ճաշարաններով, միջանցքներով և դպրոցական այլ տարածքներով: Եթե կենդանիները զգան, որ COVID-19-ով վարակված կա, թաթերը կդնեն նրա վրա, որից հետո մարդուն կուղարկեն թեստավորման։
Սակայն մարդիկ տարբեր կերպ են արձագանքել այս նորույթին։ Շատերի մոտ հարց է առաջացել, թե կարող են արդյոք շները կորոնավիրուսի տարածողներ դառնալ և չեն վախեցնի արդյոք նրանք երեխաներին։ Սակայն հինգ դպրոցների մենեջեր Ռիկ Մեդեյրոսի խոսքով՝ աշակերտները ուրախ են կենդանիների հետ շփման համար։
«Շները կարող են խաղալ աշակերտների հետ, ինչը շատ է դուր գալիս փոքր երեխաներին»,-բացատրել է տղամարդը:
Բացի այդ, Ռիկը հավելել է, որ շների համակարգն իրեն լավագույնս է դրսևորել, ԱՄՆ-ի մյուս դպրոցները ևս արդեն սկսել են օգտագործել այս մեթոդը։

Աղբյուրը՝ news.am