Աշխարհ

19.01.2022 18:15


Լրագրողները պարզել են Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքները

Լրագրողները պարզել են Եղիսաբեթ II-ի երկարակեցության գաղտնիքները

The Express-ը բացահայտել է այն գաղտնիքները, որոնց շնորհիվ Եղիսաբեթ II թագուհին կառավարում է Բրիտանիան՝ չնայած պատկառելի տարիքին. ապրիլին դարձավ 95 տարեկան:

Նախ, Բրիտանիայի միապետը ճիշտ է սնվում: Նրա նախկին խոհարար Դարրեն Մակգրեդիի խոսքով` Եղիսաբեթ II-ը նախընտրում է բանջարեղենով ձուկ կամ միս և փորձում է ավելի քիչ ածխաջրեր ուտել: Թագուհու ամենասիրած ուտեստներից է սպանախով կամբալան: Ընդ որում, Միացյալ Թագավորության ղեկավարը նախաճաշում, ճաշում և ընթրում է նույն ժամին։

Երկրորդ՝ Եղիսաբեթ II-ը ֆիզկուլտուրայով է զբաղվում։ Չնայած սպորտի նկատմամբ իր անտարբեր վերաբերմունքին` նա պարբերաբար թեթև ֆիզիկական վարժություններ է կատարում։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը