Քաղաքական

19.01.2022 17:17


«Եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու». հիշենք Փաշինյանի «երջանկահիշատակ» խոսքերը

«Եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու». հիշենք Փաշինյանի «երջանկահիշատակ» խոսքերը

2021 թվականին ՀՀ-ում տնտեսությունը երկնիշ աճ չունեցավ, բայց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական չտվեց: Հիշո՞ւմ եք, որ նախարարն ասաց, եթե երկնիշ աճ չապահովի, կհեռանա, քանի որ ինքը կառչած չէ պաշտոնից: Հիմա նախարարն ասում է՝ կատակ է արել: Բայց իրականում մեծ հաշվով այլ բան հնարավոր չէ ակնկալել այն թիմի անդամից, որի ղեկավարն ամեն քայլափոխին հակասում է ինքն իրեն, հրաժարվում իր ասածներից կամ պարզապես ստում է:

Նույն համատեքստում հիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու դրանց հետևած իրադարձությունները:

Նիկոլ Փաշինյան, Ազատության հրապարակ, ապրիլի 13. 2018թ․

«Անիմաստ է խոսել ժողովրդավարության մասին, եթե ընտրություններով իշխանություն չի փոխվել»:

Նիկոլ Փաշինյան, Հունվարի 25, 2019

«Մենք եղունգներով, ճանկռելով իշխանությունը չենք պահելու, եթե ժողովրդին պետք լինի, որ մենք լինենք այս կարգավիճակում, մենք կլինենք, եթե ոչ՝ չենք լինի»:

Տարեվերջին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին իշխող ուժը պարտվեց մի շարք խոշոր քաղաքներում՝ Գորիսում, Կապանում, Վանաձորում, Աբովյանում, Ապարանում, Մասիսում, Գյումրիում, Թալինում, Վարդենիսում, Վեդիում: Հիմա տեսնենք, թե ինչ եղավ հետ:

ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հաղթած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլյանը անմիջապես ձերբակալվեց, հետ կալանավորվեց, իսկ իշխանությունն ամեն կերպ խոչընդոտում է ավագանու նիստերի կազմակերպմանը:

Հոկտեմբերի 18-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է գտնվում հուլիսի 16-ից:

Վարդենիսում ընտրություններում ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիսը» կալիցիա էին կազմել և Խաչատրյանին էին առաջադրել որպես համայնքապետի թեկնածու:

Դեկտեմբերի 9-ին «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց: Իսկ ՔՊ-ական նախկին քաղաքապետը համառորեն չի վերադարձնում կնիքն ու բանալիները:

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Արարատի մարզի Վեդի համայնքում ամենից շատ ձայներ հավաքեց «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Իշխանության ճնշման արդյունքում ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեցին ավագանու անդամները, և հետևաբար պետք է անցկացվեն նոր ընտրություններ։

Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո Փարաքարում աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել. երկու թեկնածու՝ Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր»-ից Վալոդյա Գրիգորյանը, միաժամանակ հայտարարում էին, թե իրենք են հաղթել: Իշխանության ճնշումների արդյունքում, ի վերջո, «Ապրելու երկիր»-ը վայր դրեց 10 մանդատները, իսկ ՔՊ-ն ու մերձիշխանական Դավիթ Մինասյանը համայնքի ղեկավարումը կիսեցին ըստ տարիների:

Թալինում կայացած ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր կուսակցությունները կոալիցիա էին ազմել և ներկայացրել իրենց թեկնածուին, վերջին պահին իշխանության ճնշումների ներքո ընդդիմության թեկնածուն հենց ինքը քվեարկեց ՔՊ թեկնածուի օգտին:

Այսքանից հետո, իհարկե, կարծում ենք, ակնհայտ է, թե ինչքանով կառչած չէ իշխող ուժը իշխանությունից, չնայած Քերոբյանի օրինակով Փաշինյանն էլ կարող է ասել՝ կատակել եմ․ մնում է հասարակությունը հասկանա, թե երբ է իր երկրի իշխանությունը կատակում, երբ չէ:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը