Քաղաքական

19.01.2022 14:30


Տպավորություն է, որ իշխանական պատգամավորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարյանին են հիշում․ Գեղամ Մանուկյան

Տպավորություն է, որ իշխանական պատգամավորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարյանին են հիշում․ Գեղամ Մանուկյան

Այսօր Ազգային ժողովում իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ Երևան–Ստամբուլ և Ստամբուլ–Երևան թռիչքների գործարկմանը։

«Որևէ մեկը դեմ չի արտահայտվում Երևան-Ստամբուլ, Ստամբուլ–Երևան թռիչքների գործարկմանը, խնդիրը հետևյալն է․Երևան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրեն Տաթևիկ Ռևազյանն է խոսում, այլ խոսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրև բարի կամքի դրսևորում։ Ինչպես Էրդողանն է իբրև բարի կամքի դրսևորում օրինակ խոսում, որ 2003 թվականին իր վարչապետության ժամանակ՝ տեսեք՝ ես թույլ տվեցի դեպի Երևան թռիչքներ»,-ասաց նա։

Իր ելույթի վերջում նա նաև անդրադարձավ իշխանական պատգամավորների կողմից պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակելուն։ «Տպավորություն է, որ երեկոները Ռոբերտ Քոչարյանի հուշերը կարդում են, իշխանական պատգամավորները գիշերը երազում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում, գալիս են այստեղ Ռոբերտ Քոչարյանին են հիշում»,-ասաց նա։

Նրա ելույթից հետո ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Բաբկեն Թունյանը և մինչ նրան խոսք տալը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց․ «Այսօր երազ տեսե՞լ եք, պարոն Թունյան»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը