Լրահոս

19.01.2022 12:57


Երևանում 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կա վիրավոր

Երևանում 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Էդգար Ս.-ն Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 6/4 հասցեի դիմացի հատվածում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է՝ մասմաբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վերջիններս դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն, ապա փակել գազաբալոնի փականը:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը