Աշխարհ

18.01.2022 20:32


Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը

Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը

Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սաբահ»-ը:

BOTAŞ և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող այս նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիրի նահանգից։

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։ Այս տարի Թուրքիան մտադիր է ներդնել նախագծում 100 մլն լիրա։

Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ։ Իգդիրից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն կմատակարարվի օրական 1,5 մլն խմ գազ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը