Քաղաքական

18.01.2022 17:00


Արեգնազ Մանուկյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումները (տեսանյութ)

Արեգնազ Մանուկյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումները (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը խորհրդարանում․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Այս իշխանությունները ձեզ խոստացան թռիչքաձև տնտեսական աճ, բայց այդ աճն ապահովեցին բացառապես իրենց գրպաններում։

Այս իշխանությունները ձեզ խոստացան ներդրումների աճ։ 2018-ին ասում էին, որ դրա համար պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իշխանությունը ամբողջությամբ զավթեցին, բայց ներդրումներ, բնականաբար, չեղան։

2019-ին ասում էին, թե իբր ներդրումները դեռ չեն գալիս, քանզի դատարանները դեռ «թավշյա» հեղափոխականների տակ չեն։ Սահմանադրական դատարանը գրեթե գրավեցին, բայց ներդրումները չկան ու չկան։

2020-ից հետո էլ ասում էին, թե հեսա ներդրումները գալու են, քանզի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններն են նպաստելու դրան։ Այսինքն՝ իրենց ասելով ստացվում է, որ ներդրումներին խանգարում էին Արցախն ու հազարավոր զոհված տղաները։ Շատ հեռուն գնացող եզրակացություններ կարելի է անել այս ամենից։

Իրականությունն այն է, որ իշխանավորների համար ապրուստը դարձել է ձրի, իսկ հպարտ քաղաքացիների համար կյանքը դարձել է թանկ։ Իրենք հարստացել են, պետբյուջեի հաշվին պադավատապետություն են կառուցում, իսկ հպարտ քաղաքացուն վերապահել են մահանալու և տուգանվելու գործը։

Էկոնոմիկայի նախարարը 2021-ի համար խոստանում էր երկնիշ տնտեսական աճ։ Երկնիշ աճ եղավ, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների գների աճի՛ տեսքով։

Տնտեսության երկնիշ աճ չեղավ, բայց էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, խոստման համաձայն, հրաժարական չի տալիս։ Այսինքն՝ խաբում էր, երբ խոստում էր տալիս։

Ի դեպ, նա օրիգինալ չէ խոստանալու ու չանելու կամ խոստացածի հակառակն անելու հարցում։

Հիշենք, թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալու ճանապարհին ու վարչապետ դառնալուց հետո։

Ինչպես հայտնի է՝ գազն էլ, հոսանքն էլ, ջուրն էլ, հակառակ Փաշինյանի ասածների, թանկանում են։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Եղե՛ք պահանջատեր ձեր իրավունքների պաշտպանության հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը