Աշխարհ

18.01.2022 17:42


Maruv-ը ժամանակավորապես լքում է բեմը

Maruv-ը ժամանակավորապես լքում է բեմը

Ուկրաինացի երգչուհի Աննա Կորսունը, որը հանդես է գալիս Maruv կեղծանվամբ, որոշ ժամանակով լքում է բեմը։ Նա այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։

«Ես շատ եմ հոգնել և ստեղծագործական առումով սպառնվել եմ։ Հիմա ինձ հարկավոր է հանգստանալ իմ գործունեությունից, պարզապես տանը լինել»,-գրել է երգչուհին։

Արտիստը նաև հայտարարել է, որ մարտի 8-ին կներկայացնի իր նոր սկավառակը, կհանգստանա և ուժ կհավաքի։

Maruv-ը հավելել է, որ ստեղծագործելու համար ոգեշնչվում է կյանքից՝ ճանփորդելուց, արկածներից, մարդկանցից, իրադարձություններից, արվեստից։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը