Աշխարհ

18.01.2022 20:15


Անտարկտիկայի հարավում գիտնականները սառցե ձկների բազմացման խոշոր գաղութ են հայտնաբերել

Անտարկտիկայի հարավում գիտնականները սառցե ձկների բազմացման խոշոր գաղութ են հայտնաբերել

Անտարկտիկական Ուեդել ծովի հարավում գիտնականները սառցե ձկների բազմացման խոշոր գաղութ են հայտնաբերել: Հետազոտողները մոտ 60 միլիոն ակտիվ բներ են գտել:

«Մենք չորս ժամվա ընթացքում ձկան բույնը բնի հետևից էինք գտնում»,-ասում է Բրեմերհավենում (Գերմանիա) Ալֆրեդ Վեգեների ինստիտուտից խորը ջրերի էկոլոգ Օտուն Պերսերը: «Ոչինչ, բացի ձկան բներից»։

Գաղութը զբաղեցնում է մոտ 240 քառակուսի/կիլոմետր տարածք, հայտնել են հետազոտողները Current Biology ամսագրում: Բների մեծ մասում խավիարը մի արու էր պահպանում:

Հետազոտողները կարծում են, որ սառցե ձուկը (Neopagetopsis ionah) կարող է օգտագործել տարածքի տաք ջրերը՝ բազմացման գաղութ հասնելու համար:

Պերսերի խոսքով՝ սառցե ձկները, ամենայն հավանականությամբ, սննդի կարևոր աղբյուր են Ուեդելի փոկերի համար, որոնք, ինչպես հայտնի է, սուզվում են այդ տարածքում:

Գիտնականները տեսախցիկներ են թողել ջրի մեջ, որպեսզի հաջորդ երեք տարիների ընթացքում օրական չորս անգամ նկարեն բները:

Նրանք շահագրգռված են ավելին իմանալ բների մասին, այդ թվում՝ արդյոք ձվերը բացվում են միաժամանակ և արդյոք բույնի տեղը փոխվում է, որպեսզի հասկանան, թե ինչպես է զանգվածային գաղութը սննդանյութեր մատակարարում եզակի էկոհամակարգին:

«Խորը ջուրը և սառույցի տակը զուրկ չեն կյանքից»,-ասում է Պերսերը: Գաղութը իրենից ներկայացնում է «հսկայական թաքնված էկոհամակարգ, և այն պետք է աջակցի հարևան էկոհամակարգերին ու ազդի դրանց վրա»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը