Քաղաքական

17.01.2022 17:51


Ինչու՞ են Ռուբեն Ռուբինյանին ասում «թուրքի գործակալ»

Ինչու՞ են Ռուբեն Ռուբինյանին ասում «թուրքի գործակալ»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանից բանագնաց է նշանակվել Ռուբեն Ռուբինյանը, որն ԱԺ փոխնախագահն է։ Ռուբինյանի կենսագրականում կան որոշ հատվածներ, որոնք քաղաքացիների համար մութ են և կասկածներ են հարուցում երիտասարդի՝ Թուրքիայում գործունեության վերաբերյալ։ Ընդհուպ՝ նրան անվանում են Թուրքիայի ազդեցության գործակալ։

Ռուբինյանը Ազգային ժողովի այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում, բազմիցս հունից դուրս եկավ և սկսեց մեղադրանքներ հնչեցնել աջ ու ձախ, ասաց, թե չկա էդպիսի մարդ, որ կարող է իրեն համարել գործակալ, ազդեցության գործակալ և այլն։

Քաղաքական մեկնաբան Նաիրի Հեխիկյանն ավելի ուշ գրառմամբ հանդես եկավ, որ հանդիպել է Ռուբեն Ռուբինյանին՝ վերջինիս ԱԳ նախարարի տեղակալ եղած ժամանակ և վստահ կարող է ասել, որ նա անգամ չգիտի, թե ինչ է դիվանագիտությունը, էլ չսենք՝ ինչ է ազդեցության գործակալը։

Ռուբեն Ռուբինյանը 32 տարեկան է։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որից հետո մեկ տարի սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ Մեկ տարի էլ սովորել է Լեհաստանում գործող Յագելոնյան համալսարանը՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։

2017-2018 թվականներին Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին (Sabancı Üniversitesi) կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Ռուբինյանի հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը։

Սաբանջը համալսարանի հիմնադիրը թուրք ազգայնական գործարար Հաջը Օմերն է։ Նաիրի հոխիկյանը գրում է, քր այս գործարարը 1934թ․ Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջը ազգանունը և նույն Աթաթուրքի օգնությամբ տիրացել Ադանայի հայերի անհատական ու եկեղեցապատկան ունեցվածքին՝ ընդհանուր առմամբ՝ 100 մլրդ դոլար։ Համարվում է, նրա զավակները 1994 թվականին հենց քարոզչական նպատակներով են ստեղծել «Սաբանջը» համալսարանը՝ այնտեղ աշխատելով հիմնականում օտարերկրացի ուսանողների հետ՝ ուղեղների լվացման, ազդեցության գործակալ դարձնելու համար։ Թուրքական այդ բուհի դասախոսների մեջ շատ են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։

Եվ այսպես, Ռուբինյանը 2017-2018 թվականներին հետազոտություն է արել այդ համալսարանում։ Դա եղել է Հայաստանում հեղափոխությունից կարճ ժամանակ առաջ։ Քաղաքական մեկնաբանը նշում է, որ «Սաբանջը» համալսարանում գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) էլ հենց մշակվել է «ՀԿ-ների դերի բարձրացման և նրանց միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու նախագիծը»։

Եվ այսպես Լոնդոնում, Լեհաստանում և Թուրքիայում մեկական տարի «ուսումնառությունից» հետո 2018 թվականի հայտնի իրադարձությունների արդյունքում նշանակվում է միանգամից արտգործնախարարի տեղակալ՝ նախկինում երբեք ոչ միայն դիվանագիտական ոլորտում չլինելով, այլև ընդհանրապես գրեթե ոչ մի տեղ աշխատած չլինելով։ Իսկ Թուրքիայում նրա կասկածելի գործունեությունը հիմք էր տվել շատերին համացանցում քննարկելու թուրքական ազդեցության գործակալ լինելու հանգամանքը։ Ի դեպ, այս քննարկումներից հետո միայն վիքիպեդիայում թարմացվեց Թուրքիայում լինելու դրվագը։ Իսկ լրատվամիջոցների հարցումներին որևէ հստակ պատասխան չի տվել իր «թուրքական հետազոտության մասին»։

Ու հիմա այսքան կասկածելի կենսագրությամբ երիտասարդ բանագնացը անմիջապես բորբոքվում է, նյարդերը տեղի են տալիս, երբ նրան անվանում են ազդեցության գործակալ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը